Իրաքը դատապարտել է ընդդեմ ԻՊ-ի օդային ցանկացած գործողություն

Իրաքը դատապարտել է ընդդեմ ԻՊ-ի օդային ցանկացած գործողություն
Իրաքի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով քննադատել է ԻՊ գրոհայինների հսկողության ներքո գտնվող շրջաններում օդային օպերացիաների անցկացումը։



Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Բաղդադի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ մերժելի է ցանկացած օդային հարձակման կամ գործողության անցկացումը նաեւ Սիրիայի տարածքի այն հատվածներում, որոնք դեռեւս գտնվում են ԻՊ գրոհայինների հսկողության ներքո։



Հայտարարության մեջ նաեւ կոչ է արվում աշխարհի բոլոր պետություններին միասնական ճակատ կազմել եւ միասնականորեն հակազդել ծայրահեղական ահաբեկչական խմբավորումներին։