Ծեծել, ջարդել դավաճաններին՝ էդ Նիկոլից սկսած․ հրապարակվում է «Սասնա ծռերի» խոսակցությունների գաղտնալսումները

Ծեծել, ջարդել դավաճաններին՝ էդ Նիկոլից սկսած․ հրապարակվում է «Սասնա ծռերի» խոսակցությունների գաղտնալսումները
«Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին այսօր շարունակվեցին ուսումնասիրվել գործում առկա ապացույցները։ Դատարանն այսօր լսում է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները։ Այդ գաղտնալսումներից մեկի համաձայն՝ խոսակցություն է ունենում ամբաստանյալներից մեկը՝ Աշոտ Պետրոսյանը ոմն Գնելի հետ։



Քաղաքացին հետաքրքրվում է նրա որպիսությամբ, նա պատասխանում է, որ հրաշալի է։ «Լավ ա լինելու, ցավդ տանեմ, նոր Վիտալի Բալասանյանն եկավ, սկզբից շատ հպարտ էր եկել, կզզցրել ենք։ Հիմա եկել էր ռազվետկի Սերժի կողմից էլի։ Ես պինդ եմ, ցավդ տանեմ, մինչեւ ատամներս զինված եմ։ Լավագույն ավտոները մեր ձեռքում ա, մալադեց ժողովրդին, Գնել ջան։ Մենք մերն արել ենք, մեր հսկողությունը շատ ուժեղ ա, պատեկարցնո՞ւմ ես տկլոր հելել ենք ԲՏՌ-ի դեմ, նենց զենքեր ունենք, մնում ա դուք, դուք շարժվեք։ Մենք հսկայական զենք պիտի հանենք ստեղից։ Չես պատկերացնի ինչ օրեր ենք ունեցել, ինչ վայրկյաններ ենք ունեցել, դեմ առ դեմ մահվան դեմ։



Ընդամենը կնոջդ, երեխեքիդ հետ պետք ա լինեք ժողովրդի հետ, գործողություններ պետք չի անեք։ Մենք կարանք դուրս գանք, բայց դեռ ժամանակը չկա։ Հիմա ներում-բեկում չկա, ծեծել, ջարդել դավաճաններին՝ էդ Նիկոլից սկսած։ Չես պատկերացնում մեր ուժը»։



Աշոտ Պետրոյանը իր խոսքում նշում է, որ ծեծի է ենթարկել Վալերիյ Օսիպյանին․ «Չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, արդարանում ա անընդհատ։ Ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները դեմս եմ դրել։ Համարյա լաց էր լինում, պաշտոնը վերականգնեցի»։



**Աննա Պապիկյան**