Ո՞ր պաշտոններն են դեռեւս մնացել թափուր

Ո՞ր պաշտոններն են դեռեւս մնացել թափուր
Չնայած նոր կառավարության ձեւավորումից անցել է մեկ ամսից էլ ավելի ժամանակ, սակայն որոշ առանքային պաշտոններ դեռ մնում են թափուր։ Դեռեւս նշանակված չէ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը․ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն այդ պաշտոնին հրաժեշտ տվեց բոլորովին վերջերս։



Քննչական կոմիտեի կայքի գլխավոր էջում դեռ պահպանվում են 2015թ․ Աղվան Հովսեփյանի՝ տարբեր պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների մասին լրատվությունն ու լուսանկարները։ Ըստ gov.am կայքի՝ թափուր է նաեւ կառավարությանը ենթակա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Չնայած անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքում պահպանվել է կոմիտեի նախկին նախագահ Մարտին Սարգսյանի անունն ու կենսագրությունը։



Թափուր է նաեւ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը։ ՔԱԳՎ կայքում նշված են միայն տեղակալի եւ մյուս աշխատակիցների տվյալները։