Ոսկին շարունակում է էժանանալ

Ոսկին շարունակում է էժանանալ
Վերջին 5,5 ամիսների ընթացքում ձուլակտոր ոսկին գրանցել է իր նվազագույն արժեքի ռեկորդը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, այս երկուշաբթի օրվա դրությամբ ձուլակտոր ոսկու մեկ ունցիան կազմել է 1279.30 դոլար։



Վերջին անգամ նման ցուցանիշ գրանցվել է անցած տարվա դեկտեմբեր ամսին, երբ 1 ունցիա ոսկին կազմել է 1275.01 դոլար։ Սրան հակառակ արծաթը 0,1 տոկոսով թանկացել է եւ 1 ունցիան կազմում է 16,53 դոլար։