Առաջիկայում բացահայտումներ կլինեն․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Առաջիկայում բացահայտումներ կլինեն․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
«Անկեղծ ասած, դեռեւս ուշքի չեմ եկել եւ չգիտեմ՝ էս վնասվածքից ոնց եմ դուրս գալու։ Ես կարծում եմ՝ հանրության մեծ մասը ծանր ապրումներ ունի, որովհետեւ գիտեք, գողությունը, զենքը այլ հարց է, երբ հոգեւոր սնունդ են գողանում, դա այլ հարց է»։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով [սկանդալ առաջացրած](https://www.hraparak.am/posts/5b26a922956bb706f55fa5fa/%D5%A1%D5%A1%D5%AE%D5%AB-%D5%AD%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9) ԱԱԾ բացահայտումներին։



Սանասարյանի խոսքով՝ դա ամենաթողության, «բեսպրեդելի» արդյունք է․ «Դուք տեսնում եք, որ մենք այդ քայլերն իրականացնում ենք, որ անպայման այդ էջերը փակելուց հետո նման էջ բացվի։ Սա պատերազմական վիճակում գտնվող երկրի համար, նման հարցանգործությունները դավաճանությանը հավասար բաներ են։ Դուք ինքներդ կտեսնեք՝ ՊՆ-ից ինչեր են դուրս գալիս։ Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է, երբ Մանվել Գրիգորյանը իրեն թույլ է տվել այս կամ այն գործողությունները, արարքները, դրա միակ պատասխանատուն երկրի առաջին դեմքն է»։



Դավիթ Սանասարյանի խոսքով՝ առաջիկայում իրենց կառույցը եւս բացահայտումներ կանի եւ դրա վերաբերյալ հայտարարություն կտարածվի․ «Ժառանգել եմ մի կառույց, որը կիսածնված էր։ Հիմա նոր օրենքով էդ շենքի պատերը, քարերը հատ առ հատ շարում ենք։ Իմ համար էլ սա ծանր էր, որ լիքը գործ կա անելու եւ այս պահին կառույցվածքային խնդիր ենք լուծում։ Առաջիկայում մտնելուն ենք, եւ դուք ինքներդ կտեսնեք, թե որ ոլորտներում են լինելու»։