Արմավիրում պահանջում են Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը․ տեսանյութ

Արմավիրում պահանջում են Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը․ տեսանյութ
«Արմավիր» նախաձեռնող խումբը սկսել է բողոքի ակցիաներ՝ պահանջելով քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը։



**«Հրապարակ»-**ի հետ զրուցում նախաձեռնող խմբի անդամներից Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքը գտնվում է սարսափելի վիճակում․ «Հիմա ավտոերթ ենք անում, եւ սա արդեն երրորդ օրն ա։ Քաղաքը գտնվում է սարսափելի վիճակում, մանկապարտեզները գտնվում են սարսափելի վիճակում, այդ «սարսափելի» բառի տակ ինչ ուզում եք, կարող եք հասկանալ։ Ճանապարհներ ընդհանրապես չունենք, ունենք մի հատ կենտրոնական փողոց, սաղ Հայաստանին էդ մի փողոցն ենք ցույց տալիս։ Աղբահանությունը նորմալ չի լինում, ջուր չունենք։ Կարող ա լավ մարդ ա, բայց որպես քաղաքապետ` ինքը լավ քաղաքապետ չի։ Ընտրությանն էլ մի թեկնածու է եղել, այլ տարբերակ չի եղել»։



Մեր զրուցակցի խոսքով՝ Արմավիրում այդ խնդիրները տարիներ շարունակ եղել են, սակայն հիմա բարձրաձայնում են, որովհետեւ իշխանափոխություն է տեղի ունեցել։ «Խլղաթյանը տեղյակ է։ Ուղղակի արմավիրցիները բողքում են, բայցն են հավաքվում, երեւի ամաչում են։ Այս պահին տեղեկացնում ենք, որ ժամը 19։00-ի գան հավաքի։ Մեր բողոքի ակցիան լինելու է այնքան ժամանակ, մինչեւ արդարություն լինի»։