Հիվանդանոցի ճանապարհին Իգոր Մուրադյանի վերջին բառերը

Հիվանդանոցի ճանապարհին Իգոր Մուրադյանի վերջին բառերը
 



Քաղաքագետ Իգոր Մուրադյանը վերջին շրջանում բուժվում էր ԱՄՆ կլինիկաներից մեկում և մի քանի օր առաջ էր վերադարձել Երևան։ Ահա թե ինչ է տեղեկացնում նրա մտերիմ ընկեր, բարեկամ Հրանտ Խաչատրյանը․



 [Հրանտ Հրաչի Խաչատրյան](https://www.facebook.com/hrant.khachatryan.h?hc_ref=ARSI0FUS9fMJgRdyUS0N9j33lQ-rHvK_vJy62WF4cszelEa2cjk_BnFkRRLNRttFLd0&fref=nf)



Աստված Իգորի հոգին լուսավորի.

Երեկ, շտապօգնության մեքենայում, հիվանդանոցի ճանապարհին մի կերպ ձեռքս բռնեց. - Хотя бы на Родине ...



Արձագանքում է Ժաննա Գալստյանը



 [Ժաննա Գալստյան](https://www.facebook.com/janna.galstyan.5?fref=ufi)



Հրանտ ջան, վիճակը շատ ծանր էր Վաշինգտոնում, ինքն էլ զգում էր ու նախընտրեց արագ վերադառնալ, որ հայրենիքում մեռնի։

Հոգին թող լույսերի մեջ մնա, շատ էր տառապած։



 



Իսկ ահա թե ինչ է գրում Թորոս Սեֆիլյանը․



[Toros Sefilian](https://www.facebook.com/toros.sefilian?hc_ref=ARQp8W31zDhQJIskczTQdDYlAk7GpzzNZGflQQtQQjk41No7Eaihk0ZXzuV5NkeIjKY)



Այսօր Երեւանում մահացաւ Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը:

Վերջերս Վաշինգտոնից Իգոր Մուրադյանը վերադարձաւ հայրենիք, Նա շատ ծանր հիւանդ էր, միայնակ եւ խնամքի կարիք ուներ։

« Գնայ մեռիր արի սիրեմ »

Աստուած Հոգիդ Լուսաւորէ...