«Հրապարակ»․ Իսրայելում մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը

«Հրապարակ»․ Իսրայելում մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը
«Վերջին շրջանում Իսրայելում մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը, տուրիստների քանակն աճել է, իսրայելական ավիաընկերություններից մեկը՝ հայկական ինքնաթիռներին զուգահեռ, շաբաթը մեկ թռիչք է անում, տոմսերն էժան են, եւ օդանավը միշտ լիքն է։



Իսրայելցիներն ուզում են Հայաստանում տեսնել ամեն ինչ, բայց հատկապես՝ Ամբերդը․ ոչ մի տուր առանց Ամբերդի չի լինում»,- ասաց տուրագենտներից մեկը։



Ինչո՞վ է բացատրվում այդ հետաքրքրությունը, ի՞նչ են անում այնտեղ։ «Շրջում են երկար, ուսումնասիրում, բարձրանում բերդի պարիսպների վրա։ Կան տուրիստներ էլ, որ հետաքրքրված են հայոց ցեղասպանության հարցերով եւ գալիս են՝ ցեղասպանության թանգարան այցելելու»։