Փոփոխության է ենթարկվել Հայաստանից կենդանիների ներկրման արգելքի մասին ռուսական հայտարարությունը
Այսօր ՌԴ անասնաբուժական և բուժասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն (Ռոսսելխոզնադզոր) իր պաշտոնական կայքում հրապարակել էր հայտարարություն, որ հունիսի 14-ից սահմանել է Հայաստանից կենդանիների՝ թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով: Որոշ ժամանակ անց, սակայն, նոր հայտարարություն տարածվեց, ըստ որի, հաղորդագրությունում եղել են անճշտություններ:
Մասնավորապես՝ հստակեցվել է, որ արգելքը վերաբերում է միայն պրիմատներին և նախորդ հաղորդագրությունը պետք է համարել անվավեր: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կենդանիների արտահանման որևէ սահմանափակում չկա:

Կարծիքներ