Կճանաչի՞ ԱՄՆ-ն Արցախի անկախությունը

Կճանաչի՞ ԱՄՆ-ն Արցախի անկախությունը
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ G7 գագաթաժողովի ոչ պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը գործընկերներին ասել է, որ Ղրիմը ռուսական տարածք է, քանի որ թերակղզու բնակչությունը խոսում է ռուսերեն: Այս առթիվ Սպիտակ տունը որեւէ մեկնաբանություն չի արել, ինչից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ նախագահը, հավանաբար, նման տեսակետ հնչեցրել է: Ավելի վաղ նա Երուսաղեմի հարցով հանդես էր եկել իրողությունները ճանաչելու հորդորով:



ԱՄՆ-ն արդեն իսկ իրականացրել է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը: Բայց ավելի հետաքրքիր է Ղրիմի մասին Թրամփի տեսակետը. եթե թերակղզու բնակչությունը խոսում է ռուսերեն, ուրեմն դա ռուսական տարածք է: Այս համատեքստում խիստ ուշագրավ է, որ Լեռնային Ղարաբաղի մասին միջազգային գնահատականը հետեւյալն է՝ գերազանցապես հայաբնակ տեղաշրջան, որը խորհրդային տարիներին բռնակցվել է Ադրբեջանին:



Ինչպես տեսնում ենք, հիմք է ընդունվում տեղաշրջանի էթնիկական բնութագիրը, ինչպես որ Ղրիմի դեպքում Թրամփն է շեշտել բնակչության ռուսախոս լինելու հանգամանքը: Ի՞նչ մոտեցում ունի պաշտոնական Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի հարցում: Կճանաչի՞ ԱՄՆ-ն Արցախի կատարյալ հայկականությունը եւ ըստ այդմ՝ նրա Ադրբեջանից անկախությունը:



**Վահրամ Աթանեսյան**