Հունաստանում լրագրողի են ձերբակալել

Հունաստանում լրագրողի են ձերբակալել
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է «Մակելիո» պարբերականի լրագրող Ստեֆանոս Հիոսին այն բանի համար, որ վերջինս իր հրապարակումներից մեկում կոչ էր անում ժողովրդին գնդակահարել նախագահին, վարչապետին եւ ԱԳ նախարարին՝ Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվանման համաձայնագրին համաձայնելու համար։



Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործայալությունը։ Սկանդալ առաջացրած հոդվածը լույս էր տեսել հունիսի 13-ին որպես պարբերականի առաջնորդող։ Դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ նախագահին վիրավորելու եւ քրեական հանցագործություն կատարելու դրդելու հոդվածներով։ Հիոսը ձերբակալվել էր հենց խմբագրության մոտ։