«Զոդի» կամուրջի գործով նիստն անժամկետ հետաձգվել է

«Զոդի» կամուրջի գործով նիստն անժամկետ հետաձգվել է

«Զոդի» կամուրջի գործով դատական նիստն անժամկետ հետաձգվել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց զոհերից մեկի հայրը՝ նշելով, որ պաշտպանական կողմն է նման խնդրանքով դիմել դատարանին։

Նշենք, որ այս գործով դատական նիստը պետք է տեղի ունենար վաղը՝ դեկտեմբերի 13-ին։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պատահարի հետևանքով մահացել էր 6 հոգի,  որոնցից մեկի ինքնությունը չէր հաջողվել պարզել։ 13 քաղաքացի հոսպիտալացվել էին, նրանցից 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը, ստացած վնասվածքների պատճառով, հուլիսի 10 մահացել էր Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում։