«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը Ռուսաստանի հավաքականի ներկայիս վիճակը գնահատում է կատաստրոֆիկ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը Ռուսաստանի հավաքականի ներկայիս վիճակը գնահատում է կատաստրոֆիկ
Խորհրդային եւ ռուսական ազգային հավաքականների նախկին նախացող, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Անդրեյ Կանչելսկիսը հայտարարել է, որ ռուսական ազգային հավաքականի վիճակը ներկայումս կարելի է գնահատել որպես կատաստրոֆիկ վատ։ Daily Mail հանդեսի հետ զրույցում նա ասել է, որ խորհրդային շրջանում ամեն բան կազմակերպված էր հիանալի կերպով։



Կային ֆուտբոլային ավանդույթներ, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական ֆուտբոլն անկում ապրեց։ Սրանով հանդերձ նա հայտարարել է նաեւ, որ ռուսական հավաքականում լավ ֆուտբոլիստներ իհարկե, կան, որոնք չեն ուզում խաղալ՝ մարզչի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Կանչրելսկիսը նաեւ ասել է, որ ինքը շատ անհանգստացած է ռուսական ազգային հավաքականի եւ ռուսական ֆուտբոլի ճակատագրով։