ԱԱԾ-ն ներխուժել է Դավթաշենի թաղապետարան

ԱԱԾ-ն ներխուժել է Դավթաշենի թաղապետարան
Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ ԱԱԾ դիմակավորված անձինք շարունակել են այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանում իրականացրած[ «մասկի-շոուն»](https://www.hraparak.am/posts/5b20c24bf0e18906e041b963/%D5%A1%D5%A1%D5%AE%D5%B6-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AD%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC-%D5%A7-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6) այս անգամ Դավթաշենի թաղապետարանում։



Նրանք ձերբակալել են թաղապետի տեղակալներից մեկին, ով կապված է եղել Երևան հիմնադրամի հետ։



Մենք կապ հաստատեցինք ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել, այդ գործով առաջիկայում մանրամասներ կհայտնեն։



Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարան ներխուժած ԱԱԾ-ականները առգրավել էին «Երևան» հիմնադրամի փաստաթղթերը։ Նշենք, որ Երևանի ավագանու առաջիկա նիստին քննարկվելու էր այդ հիմնադրամը լուծարելու հարցը։