Ռուսաստանի տնտեսությունը Մունդիալի դրական ազդեցությունը կզգա, եթե ․․․

Ռուսաստանի տնտեսությունը Մունդիալի դրական ազդեցությունը կզգա, եթե ․․․
Տնտեսական փորձագետները կարծում են, որ ռուսական տնտեսությունը կզգա Մունդիալի բարերար ազդեցությունը, սակայն ոչ միանգամից։ Իրական օգուտները իրենց զգացնել կտան երկարատեւ հեռանկարում, եթե այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվել են այսօր, ռացիոնալ եւ ճիշտ օգտագործվեն։



Այս մասին հայտնում է 1prime.ru-ն։



Խոսքը օդանավակայանների վերանորգման, հյուրանոցային տնտեսության ընդլայնման, ճանապարհային ցանցի թարմացման, բնակկոմունալ հարմարությունների որակի բարելավման մասին է։ Նշենք, որ այս ոլորտի վրա ծախսվել է 400 միլիարդ ռուբլի, իսկ մարզադաշտերի նորոգության եւ թարմացման համար՝ 180 միլիարդ ռուբլի։



Այս ամենը որպես ենթակառուցվածքային համալիր պատրաստի եւ խնամված վիճակում պահելով եւ հետագայում տարբեր մասշտաբայնության միջոցառումների համար օգտագործելով՝ կարելի է մեծ օգուտներ բերել․ կարծում են PwC-ի վերլուծաբանները։



Հիշեցնենք, որ Մունդիալի խաղերը կսկսվեն վաղը՝ հունիսի 14-ին, առաջնության հանդիսավոր բացման արարողությամբ եւ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա հանդիպմամբ։