Փաշինյանը Մոսկվայում ֆուտբոլ խաղաց «Զաբիվակա» գայլի հետ (լուսանկարներ)

Փաշինյանը Մոսկվայում ֆուտբոլ խաղաց «Զաբիվակա» գայլի հետ (լուսանկարներ)
Մոտ մեկ ժամ առաջ Մոկսվայի Վնուկովո օդանավակայան ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Նրան օդնավակայանում դիմավորեց ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշնը։



Այնուհետև Փաշինյանին մոտեցավ աշխարհի առաջնության խորհրդանիշ Զաբիվակա անունով գայլը, որն առաջարկեց Հայաստանի վարչապետին ֆուտբոլ խաղալ իր հետ։



Փաշինյանը նախ գրկախառնվեց գայլի հետ, ապա ընդունեց «մարտահրավերը»։ Փաշինյանն ու «Զաբիվական» ֆուտբոլ խաղացին, այնուհետև Հայաստանի վարչապետի գլխավորած պատիրակությունը մեկնեց Կրեմլ, որտեղ քիչ անց պետք է կայանա ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի մասին կտեղեկացնենք քիչ ուշ։



Պատվիրակության կազմում են ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**