Հեռուստաընկերությունները կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են

Հեռուստաընկերությունները կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են
«Երբ խոսքը գնում է հեռուստատեսությունից կամ հայաստանյան իրականության ինֆորմացիայի տարածման միջոցներից, իմ գլխում միանգամից գալիս է սև ցուցակների շարանը»,- այսպես սկսեց իր ելույթը ԱԺ-ում՝ «Ծառուկյան դաշինք»խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։



Ըստ պատգամավորի, վիճակը բոլոր իշխանությունների ժամանակ եղել է նույնը, հույս է հայտնում, որ այն կփոխվի նոր իշխանության ժամանակ։ Տիգրան Ուրիխանյանը հերթով թվարկում է այն ցուցակները, որոնք, ըստ իրեն, համարվում են սև։



Տիգրան Ուրիխանյանի խոսքով, այն մարդիկ, ովքեր ունեն սեփական միտք, միանգամից հայտնվում են սև ցուցակում։



«Որոշ մարդիկ, արտիստներ, երեխաներ, երիտասարդներ ոչ միայն սեփական տաղանդը դրսևորող, այլև հեռուստատեսային, գիտական լուրջ, լավ որակյալ պրոդուկտ տվող կարողացե՞լ են առանց իշխանության «դաբրո ստանալու» կամ գումար ծախսելու աճել։ Ապացուցեք ինձ։ Եղել եմ 2-րդ, այդ իրականության տարիներին առաջին քաղաքական ուժի մամուլի խոսնակը։ Այդ ի՞նչ երևույթ էր երկրորդ ուժի խոսնակին եթերով ելույթ ունենալուց զրկելը։ 5 տարի Աժ-ում իրականացրել եմ պետական գործունեություն, բողոք-քննադատություն, կոկորդից բռնած պահել եմ նախկին իշխանությանը ու դրա համար ի՞նչ՝ 0 անգամ ելույթ «Հանրային հեռուստաընկերությամբ»։ Նույնը «Արմենիա» հեռուստաընկերությամբ, կես անգամ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, բացառությամբ 1-2 ալիքների։ Էս ի՞նչ երևույթ է։ Ե՞րբ եք վերջ տալու այս ամենին։ Ում հարցնում ես՝ առնչություն չունեն։ Ու՞մ էս հարցը պետք է ուղղել, եթե ոչ համապատասխան կարգավորող մարմիններին»։



Ըստ պատգամավորի, բացառություն են կազմում 1-2 քաղաքական գործիչ, մնացած բոլորի համար տոտալ սահմանափակում է տիրում։



Ուլիխանյանի խոսքով, նախկին իշխանություններն ունեին մի միտում՝ տիրել այդ ինֆորմացիային և երկրին։



«Հեռուստաընկերությունները կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են, հետ մնալով ինֆորմացիայից, որակից, պահաջները բավարարելու կանոնից։ Նրանք աստիճանաբար վերանալու են»։



Ըստ Տիգրան Ուրիխանյանի, վերջին ցուցակը մաքուր, ճիշտ, անաղարտ լրատվամիջոցներն են, որոնք արգելվում են բերել հայստանյան իրականություն։ «Մարդիկ, կրտսեր սերունդը պետք է տեսնեն անշնորհքություն, հետադիմություն։ Եթե այստեղ համապատասխան հանձնաժողովը պետք է ասի, որ գործ չի ունենալու, ապա ի՞նչ ենք մենք անում։ Ես հորդորում եմ հնարավոր միջոցներ ձեռնարկել սև ցուցակները հեռուստատեսային և ինֆորմացիոն դաշտից հեռացնելու համար»։