Նիկոլ Փաշինյանը անարգանքի սյունին էր գամում ԱԺ նիստից բացակայող վարչապետին․ տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը անարգանքի սյունին էր գամում ԱԺ նիստից բացակայող վարչապետին․ տեսանյութ
Խորհրդարանում ժամը 16.30-ին սկսվելու է ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանը, որին վարչապետ Փաշինյանը չի մասնակցի, քանի որ մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Ի դեպ բոլորովին վերջերս, երբ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, անարգանքի սյունին էր գամում, շան լափ լցնում այն վարչապետի գլխին, ով կհամարձակվեր բացակայել հարցուպատասխանից:



Ահավասիկ մեկ օրինակ․ «Հայաստանի Սահմանադրության 1-ին հոդվածում ասված է, որ ՀՀ-ն իրավական պետություն է, իսկ Հայաստանի Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրում է, որ եթե որեւէ մեկը ՀՀ վարչապետ է, այսօր այս ժամին երկրագնդի վրա, բացի այստեղից նա ուրիշ որեւէ տեղ չի կարող գտնվել»,-2017թ հոկտեմբերի 25-ի նիստում հայտարարել էր Փաշինյանը՝ երեւակայական հարց ուղղելով ԵԱՏՄ խորհրդի նիստում նախագահելու պատճառով ԱԺ նիստից բացակայող Կարեն Կարապետյանին եւ մեծահոգաբար ժամանակ տալով հաջորդ նիստին պատասխանելու:



Մանրամասները՝ տեսանյութում։