18-ամյա բելգիացի աղջիկը դարձել է Միսս Մունդիալ 2018

18-ամյա բելգիացի աղջիկը դարձել է Միսս Մունդիալ 2018
Գերմանիայում տեղի է ունեցել Մունդիալի խաղերին մասնակցող 32 պետությունների կողմից կազմակերպված Միսս Մունդիալ գեղեցկության մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Բելգիայի ներկայացուցիչ Զոյե Բրյունետը։ Այս մասին հայտնում է Сanalc.be-ն։ Նա ճանաչվել է Միսս Մունդիալ 2018։



Զոյեն հայտարարել է, որ հպարտ է, որ այդ տիտղոսին է արժանացել եւ հույս ունի, որ Բելգիայի ազգային հավաքականը այժմ կհաղթի եւ կարժանանա Աշխարհի գավաթին։



Միսս Մունդիալ 2018-ը կազմակերպվում է սկսած 2006 թվականից։ Ի դեպ, մասնակիցները պետք է լինեն 18-33 տարեկան եւ բացի բարետես արտաքինից, պետք է նաեւ գլուխ հանեն ֆուտբոլից։