Լոռու փոխմարզպետը ազատման դիմում է գրել

Լոռու փոխմարզպետը ազատման դիմում է գրել
Լոռու փոխմարզպետը Տիգրան Բադոյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Ստորև ներկայացնում են նրա հայտարարությունը։



«Սիրելի լոռեցիներ, թանկագին բարեկամներ, հարգելի գործընկերներ



Այսօր ես ևս փոխմարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին համատեղ աշխատանքի ու մարզի զարգացման գործում մեր ներդրած համատեղ ջանքների ու նվիրված աշխատանքի համար: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաև այն համայնքի ղեկավարներին, որոնց հետ աշխատելու և տարաբնույթ ծրագրեր իրականցնելու պատիվ եմ ունեցել:



Հարգելի մշակութային գործիչներ, մարզաշխարիհի ներկայացուցիչներ իմ շնորհակալական խոսքերն եմ հղում նաև ձեզ: Մենք ձեզ հետ միասին ևս բազմաթիվ հաջողություններ ենք արձանագրել:



Թանկագին բարեկամներ



Հետագայում ևս, անկախ իմ գործունեության ոլորտից, ծառայելու եմ հանուն իմ մարզի ու սիրելի լոռեցիների»: