Որ դեպքում Թուրքիան կկիրառի C-400 զենիթահրթիռային համակարգերը

Որ դեպքում Թուրքիան կկիրառի C-400 զենիթահրթիռային համակարգերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որ դեպքում Թուրքիան կկիրառի Ռուսաստանից ձեռք բերած C-400 զենիթահրթիռային համակարգերը։ Ըստ Hurriyet պարբերականի հրապարակման, Էրդողանը ասել է, ըստ անհրաժեշտության, սակայն չի մանրամասնել, թե որ դեպքերն են, որոնք կարող են ճանաչվել որպես անհրաժեշտություն։



«Մենք պարզապես չենք գնելու եւ պահպանելու ռուսական C-400 համակարգերը, այլ նաեւ կիրառելու ենք դրանք ըստ անհրաժեշտության»,- պարբերականի մեջբերմամբ, ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը նշել է, որ նշված համակարգերը հանդիսանում են պաշտպանական միջոցներ եւ կիրառվելու է թուրքական զինուժի կողմից, երկրի պաշտպանության համար։



Էրդողանն իր խոսքում չի զլացել նաեւ մեղադրանքներ հասցեագրել ամերիկացիներին, նշելով, որ թուրքական կողմը հոգնել է սպասել ամերիկացիների որոշումներից, եւ որոշում են կայացրել ռուսական համակարգերը ձեռք բերել, քանի որ այդ առաջարկը եղել է գրավիչ նաեւ ձեռքբերման վարկավորման մասով։