Հրապարակվել է Հյուսիսային Կորեայի ապագայի մասին տեսահոլովակը

Հրապարակվել է Հյուսիսային Կորեայի ապագայի մասին տեսահոլովակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է այն տեսանյութը, որը նա ցույց է տվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, եւ որը պատմում է Հյուսիսային Կորեայի ապագայի մասին։ Տեսահոլովակը հրապարակվել է Սպիտակ տան ֆեյսբուքյան էջում եւ Թրամփի անձնական թվիթերյան էջում։ 2 րոպեանոց հոլովակը այն մարդկանց մասին է, որոնք փոխել են պատմության ընթացքը։



Սկզբում ասվում է, որ հոլովակը ստեղծվել է A Destiny Pictures Productions-ի կողմից, եւ հիմնական դերակատարներն են Թրամփն ու Կիմը։ Հոլովակն ընդհանուր առմամբ կոչ է առ այն, որ պետք է անել ընտրություն, օգտվել հնարավորությունից, սեփական ժողովրդի կյանքը երջանիկ դարձնելու եւ այդպիսով հերոսանալ։