Թրամփի գնահատմամբ՝ Կիմ Չեն Ընը շատ խելացի է

Թրամփի գնահատմամբ՝ Կիմ Չեն Ընը շատ խելացի է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իրեն թվաց շատ խելացի եւ հետաքրքիր մարդ, ով ունի ստրատեգիական մտածողություն։ «Նա հետաքրքիր է եւ շատ խելացի։ Փայլուն բանակցող է, ստրատեգիական մտածողությամբ տղա»,- մասնավորապես ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաեւ հավելել է, որ միանգամից կարողացել է լեզու գտնել Կիմ Չեն Ընի հետ։



Չհրաժարվելով նախկինում Կիմի հասցեին արված հայտարարություններից` Թրամփը նաեւ արձանագրել է, որ եթե դրանք չլինեին, հնարավոր է, որ այս պատմական հանդիպումն ու բանակցություններն առհասարակ չլինեին։ Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ ագրեսիվ հռետորաբանության օգտագործման շրջանում նա երբեմն իրեն հիմար դրության մեջ է զգացել, սակայն գտել է, որ այդպես պետք է շարունակել։