Աշխարհը մեծ հետընթաց քայլ կատարեց միջուկային պատերազմից․ Դոնալդ Թրամփ

Աշխարհը մեծ հետընթաց քայլ կատարեց միջուկային պատերազմից․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում տեղի ունեցած երեկվա հանդիպումից եւ բանակցություններից հետո իր թվիթերյան էջում գրել է․ « Այելւս ոչ մի հրթիռային արձակում, ոչ մի միջուկային փորձարկում կամ մշակում»։ ԱՄՆ նախագահը երախտագիտություն հայտնելով Կիմ Չեն Ընին պատմական օրվա համար, նշել է, որ աշխարհը մեծ հետընթաց քայլ կատարեց միջուկային աղետից։ Նշենք, որ ավելի վաղ նա հաստատել էր, որ Փհենյանը ոչնչացրել է իր միջուկային փորձարկումների կայանը