«Փաստ». Նա­խա­րա­րը դեմ է «ժա­ռան­գու­թյան սկզբուն­քով» պաշ­տոն­նե­րի նշա­նակ­մա­նը

«Փաստ». Նա­խա­րա­րը դեմ է «ժա­ռան­գու­թյան սկզբուն­քով» պաշ­տոն­նե­րի նշա­նակ­մա­նը
«Փաստ» օրաթերթը գրում է.



Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի երկարամյա տնօրեն,  ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանից հետո արդեն երեք ամիս է՝ համառ պայքար է ընթանում ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար: Այս պաշտոնին հատկապես հավակնում է Ասոյանի որդին՝ Վիգեն Ասոյանը, ով հոր մահից տասն օր անց նշանակվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար: Սակայն, ինչպես երևում է, իշխանափոխությունը խափանել է վերջինիս պլանները: Մեր ունեցած հավաստի տվյալներով, այդպիսի նշանակմանը կտրուկ դեմ է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը: Ընդ որում, խնդիրը նրա դիրքորոշումն է պաշտոնների նշանակման հարցում: Ըստ մեր աղբյուրի, Արսեն Թորոսյանը սկզբունքորեն անընդունելի է համարում «ժառանգության սկզբունքով» պաշտոնների փոխանցումը: 



_Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում_