10 հազար տեղ` վճարովի ընդունելության համար

ԿԳՄՍՆ հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի եւ մասնագիտությունների:
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ բուհերում վճարովի ընդունելության համար հատկացված 10 հազար տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը:
Ըստ այդմ՝ 9 հազար 322 տեղ հատկացվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, 24 տեղ տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, 129 տեղ՝ Եվրոպական համալսարանին, 549 տեղ՝ ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Կարծիքներ