Որոշ նշանակումներ հնարավոր է լինեն խնդրահարույց, ձեր սրտով չլինեն․ ԿԳ նախարար

Որոշ նշանակումներ հնարավոր է լինեն խնդրահարույց, ձեր սրտով չլինեն․ ԿԳ նախարար
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․



«Հարգելի ֆեյսբուքցիներ, շատ հնարավոր է, որ տասնյակ ու հարյուրավոր նշանակումներից որոշ նշանակումներ լինեն խնդրահարույց, ձեր սրտով չլինեն, էդ նշանակումները լինեն սխալ ինչ-որ դեպքերում: Բայց խնդրում եմ, մեղադրանքները լինեն կոնկրետ ու հասցեական: Դրանք բոլորը կուսումնասիրվեն:



Ես որևէ խնդիր չեմ տեսնում և կառավարության մակարդակով էլ է դա հայտարարվել, որ նույնիսկ նոր նշանակումների դեպքում մենք չունենք որևէ կաշկանդվածություն՝ վարչապետից ու նախարարներից սկսած: Ուղղակի խնդրանքս է՝ անձնական հակակրանքները չփաթաթել մյուսների վզին:



Դուխով»։