Ռուսական և ադրբեջանական մամուլում քննարկվում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը

 Ռուսական և ադրբեջանական մամուլում քննարկվում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը
Ավելի քան 1 շաբաթ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման բողոքի գործողությունները եւ հատկապես կիրակի օրը՝ հունիսի 10-ին Երեւանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին պատմող հրապարակումներ են հայտնվել ադրբեջանական եւ ռուսական մամուլում։ Բողոքի գործողությունների մասին հրապարակումներ կան ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքում, որը ինչպես հայտնի է, Ալիեւի վարչակարգի քարոզչամեքենայի ազդեցիկ գործիքներից է։



Նշենք, որ այստեղ են ապաստանում հիմնականում Հայաստանից Ադրբեջան հեռացած անձինք` հակահայկական հրապարակումներով հանդես գալով այս լրատվամիջոցի էջերում։ Նմանատիպ հրապարակումներ կան նաեւ Minval.az, Day.az եւ այլ ադրբեջանական լրատվական կայքերում։ Նույն թեմային անդրադարձ կա նաեւ ռուսական մամուլում։ TACC լրատվական գործաալությունը անդրադարձել է Ս․ Գորիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած ծեծկռտուքին։ Newsru.com-ն էլ, վկայակոչելով հայկական News.am-ին, ներկայացրել է Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը։ Ավելի վաղ նույն թեմային է անդրադարձել նաեւ Nezavisimaia gazeta-ն։