AstraZeneca-ն հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրման ծավալները չի հասցնում ապահովել ճիշտ ժամանակին

AstraZeneca-ն հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրման ծավալները չի հասցնում ապահովել ճիշտ ժամանակին

AstraZeneca անգլո-շվեդական ընկերության ղեկավար Պասկալ Սորիոն հայտարարել է, որ ընկերությունը չի հասցնում ապահովել կորոնավիրուսի դեմ նախատեսված պատվաստանյութի՝ գրաֆիկով նախատեսված ծավալները եւ հետ է ընկնում գրաֆիկից։ Այս մասին գրում է Le Soir-ը։ Պատճառը, ըստ Սորիոյի պատվաստանյութի հիմնական բաղադրիչ արտադրական ծավալների սահմանափակությունն է։ Այդ բաղադրիչն արտադրվում է Բելգիայում եւ Նիդերլանդներում եւ այն գործարանները, որոնք դա են արտադրում, չեն հասցնում պահպանել գրաֆիկով նախատեսված ծավալները։ Սորիոն նշել է, որ գրաֆիկից ներկայումս հետ են ընկել երկու ամսվա ծավալին համարժեք ծավալով։