Ինսուլտը՝ կամրջից ընկնելու պատճա՞ռ․ արտակարգ դեպք Գյումրիում

Ինսուլտը՝ կամրջից ընկնելու պատճա՞ռ․ արտակարգ դեպք Գյումրիում
Գյումրիում հայտնի 50-ամյակի կամրջի տակ այսօր քաղաքացի է հայտնաբերվել, որին ծանր վիճակով հասցրել են Գյումրի բժշկական կենտրոն։ «Գյումրի» ԲԿ -ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ 54-ամյա տղամարդուն ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են հասցրել տարածքի բնակիչները։ Տղամարդու վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է, ապրելու հավանականություն գրեթե չկա։



Բժշկի խոսքերով՝ դեռևս կասկածելի է այն, որ տղամարդն ինքնասպանության փորձ է արել․ «Կոտրվածքներից բացի նրա մոտ ախտորոշվել է ինսուլտ։ Իրականում մենք չգիտենք՝ կամուրջից նետվե՞լ է, թե՞ ոչ, իհարկե, կողերի վնասվածք, պնևմոթորաքս ունի, բայց իր հիմնական խնդիրը եղել է աորտայի անիվրիզմայի պատռվածք եւ իշեմիկ ինսուլտ գլխուղեղի աջ կիսագնդում։ Բացառված չէ, որ ոչ թե բարձրից ընկել է կամ հրել են, այլ հենց կամուրջի տակ վատացել, գլորվել ընկել է, եւ կողերը կոտրվել են։Իրեն գտել են կամրջի տակը, իսկ այնտեղով ոտքի ճանապարհ կա»,-ասաց Արմեն Խաչատրյանը։



**Արևիկ Հակոբյան**