Կիմ Չեն Ընը Դոնալդ Թրամփին հրավիրել է Փհենյան

Կիմ Չեն Ընը Դոնալդ Թրամփին հրավիրել է Փհենյան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը առաջարկել է ամերիկա-հյուսիսկորեական երկրորդ գագաթնաժողովն անցկացնել Փհենյանում, այս տարվա հուլիսին։ Այս մասին հայտնում է «Չունան Իլբո» պարբերականը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Ըստ հրապարակման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված իր նամակում, Հյուսիսային Կորեայի բանվորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահ Կիմ Յոն Չխոլը Կիմ Չեն Ընի անունից առաջարկել է, որպեսզի երկու առաջնորդների երկրորդ հանդիպումը կազմակերպվի Փհենյանում։ Նշենք, որ այսօր արդեն, Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել էր, որ վաղը՝ հունիսի 12-ին տեղի ունենալիք Կիմ-Թրամփ հանդիպմանը, քննարկվելու են ամերիկա-հյուսիսկորեական նոր հարաբերությունները։