Հայկական կողմը սեփական գրոհիչներն է խոցել․ 4 ՍՈՒ 25 հայկական գրոհիչ է խոցվել

Հայկական կողմը սեփական գրոհիչներն է խոցել․  4 ՍՈՒ 25 հայկական գրոհիչ է խոցվել

Պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմն իր գրոհիչ ինքնաթիռները կոդավորել է համապատասխան կոդով, որով կոդավորված են հայկական ռազմական ինքնաթիռները և շատ հանգիստ ցածր բարձրության վրա թռնելով՝ մտել են ԼՂ տարածք։ Երբ հայկական ՀՕՊ-ը տեսել է, ազդանշան է ուղարկել, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը նույն ազդանշանն է ուղարկել, որը հայկական կողմն է ուղարկում։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ պնդելով, որ պատերազմի ժամանակ հայկական կողմը 4 հայկական ՍՈՒ 25 գրոհիչ է խփել, մեկ՝ մարտական գրոհային։ 

«Մեր կողմը մտածելով, որ յուրային ինքնաթիռ է, հանգստանում է, և ադրբեջանական կողմը սկսում է ռմբակոծել։ Հայկական կողմը, երբ սկսում է շատ կորուստներ ունենալ, գլխի է ընկնում, որ ինչ-որ բան այն չէ։ Անջատում են համակարգը և ինչքան թռչող սարք են տեսնում, սկսում են խփել։ Արդյունքում խփում են 4 հատ հայկական ՍՈՒ 25 գրոհիչ, մեկ հատ էլ մարտական գրոհային։ Այսինքն ադրբեջանական խորամանկ արարքը փառահեղ դրսևորեց։ Ադրբեջանի ԶՈՒ գրոհիչները համալրված են բելառուսական արտադրության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և հայկական կողմն ինչքան հրթիռ է բաց թողնում, բոլորը մեծ հեռավորության վրա են պայթում»,- ասաց Համբարձումյանը։