ԱՄՆ նախագահը ժամանել է Սինգապուր

ԱՄՆ նախագահը ժամանել է Սինգապուր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Սինգապուր՝ «Շանգրի Լա» հյուրանոց, որտեղ նա կապրի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի օրերին։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։ Նշենք, որ հունիսի 11-ի կեսօրին տեղի կունենա Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունոմի եւ ԱՄՆ նախագահի հանդիպումը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ սպասված եւ արդեն պատմական որակված հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին։