Շաքարի փոխարինիչները կարող են լուրջ վնաս հասցնել օրգանիզմին․ սննդաբան

Շաքարի փոխարինիչները կարող են լուրջ վնաս հասցնել օրգանիզմին․ սննդաբան

Քաղցրացուցիչների որոշ տեսակներ կարող են շատ ավելի մեծ վնաս հասցնել առողջությանը, քան շաքարը։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Իննա Միխայլովան։

Ինչպես մանրամասնել է մասնագետը, գոյություն ունի շաքարի փոխարինիչների երկու տեսակ՝ կալորիաներ պարունակող ու կալորիականություն չունեցող։ Կալորիաներ պարունակող շաքարի փոխարինիչների, օրինակ՝ ֆրուկտոզայի կամ իզոմալտի գործածության դեպքում գլյուկոզան դանդաղ է ներծծվում արյան մեջ, սակայն շաքարի մակարդակն այնուամենայնիվ բարձրանում է։ Ամենաանվնասն ընդունված է համարել կալորիա չպարունակող քաղցրացուցիչները, սակայն իրականում դա այդպես չէ։

«Նման քաղցրացուցիչները կարող են խանգարել ածխաջրերի փոխանակությունը, ինչը մեծացնում է ախորժակը: Կալորիա չունեցող քաղցրացուցիչներն ազդում են հորմոնալ ֆոնի կարգավորման և ճարպային հյուսվածքների կուտակման վրա, խանգարում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, իսկ սախարինն ու ասպարտամը բացասաբար են անդրադառնում աղիների միկրոֆլորայի վրա»,- նշել է բժիշկը։

Որպես քաղցրացուցիչ մասնագետը խորհուրդ է տվել կիրառել մեղրախոտ (ստեվիա) կամ էրիթրոլ, սակայն միևնույն ժամանակ երեխաներին ու հղիներին նա հորդորել է առհասարակ հրաժարվել շաքարի ցանկացած փոխարինիչից։