Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր- Վարդանյանն այլեւս չի պաշտոնավարի

Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր- Վարդանյանն այլեւս չի պաշտոնավարի
Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր- Վարդանյանն այլեւս չի պաշտոնավարի․ «Իմ դիմումի համաձայն եմ ազատվել»,-մեզ հետ զրույցում ասաց Տեր- Վարդանյանը։ Թե ո՞րն է պատճառը, համագործակցության եզրեր չէ՞ր գտնում նորանշանակ նախարարի հետ, ասաց․ «Սահմանափակվենք այդքանով»։



Ըստ շրջանառվող տեղեկությունների, նոր նշանակումներն արդեն արված են, ենթադրվում է, որ նոր տեղակալներին մշակույթի նախարարը աշխատակազմին կներկայացնի արդեն վաղը։    



Հիշեցնենք, որ ժամեր առաջ մշակույթի փոխնախարարի պաշտոնից ազատվել էր նաեւ Արեւ Սամուելյանը, նա մասնավորապես նշել էր․ «Այսօր դեռ աշխատում եմ, բայց երկուշաբթի օրվանից դիմումս տվել եմ, նախարարի հետ համատեղ քննարկեցինք եւ եկանք այն եզրահանգման, որ ես դիմումս տալիս եմ»։



Օրեր առաջ, իր դիմումի համաձայն ազատվել էր նաեւ մյուս փոխնախարար Արթուր Պողոսյանը։