Ապրիլյան հեղափոխություն չեմ տեսնում․ Ռուբեն Թադեւոսյան

Ապրիլյան հեղափոխություն չեմ տեսնում․ Ռուբեն Թադեւոսյան
Հունիսի 10-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններին, որին մասնակից թեկնածուների մեծ մասը Հանրապետական կուսակցությունից են։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը ապրիլյան հեղափոխությունից հետո։ «Ես ապրիլյան հեղափոխություն չեմ տեսնում, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց մեր զրուցակիցը։ «Բոլոր դեպքերում այսօր գործադիր իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքում չէ»,- հարցրեցինք Ռուբեն Թադեւոսյանին։



«Այ դա ուրիշ հարց է։ Շանսեր ունի ժողովուրդը, ժողովուրդը ճիշտ ընտրություն է անում, որ թեկնածուին կնախընտրի, նրան էլ կընտրի»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ ՀՀ քննչական կոմիտեում համաձայն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումի՝ հարուցվել է քրեական գործ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ «Հնարավո՞ր է, որ Կարեն Ավագյանը հեռացվի ՀՀԿ-ից»,- հետաքրքրվեցինք մեր զրուցակցից։ «Իրավաբանները թող մեկնաբանեն՝ ինչ է եղել, ոնց է եղել։ Մենք տեղյակ ենք այնքանով, ինչքանով մամուլում հրապարակումներ են եղել։ Իրավապահները թող ավարտեն քննությունը, այն ժամանակ էլ կխոսենք»,- ասաց Ռուբեն Թադեւոսյանը։