Չեմ փոշմանում ՊՊԾ գունդ մտնելու համար, պայքարը շարունակվում է․ Արամ Մանուկյան (տեսանյութ)

Չեմ փոշմանում ՊՊԾ գունդ մտնելու համար, պայքարը շարունակվում է․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանը, ազատվելով խափանման միջոց կալանքից, դուրս եկավ նիստերի դահլիճից։ Նրան դատարանի միջանցքում դիմավորեցին բուռն և ջերմ ծափահարություններով ու գրկախառնություններով։



Պատասխանելով լրագրողների հարցերին ՝ նա նշեց, որ չի փոշմանում նրա համար, որ մտել է ՊՊԾ գունդ, ապա հավելեց, որ պայքարը շարունակվում է, մինչև որ վերջին քաղբանտարկյալն ազատ արձակվի։ Նա նաև հավելեց՝ նոր իշխանության հետ պետք է լծվեն Հայաստանի և Արցախի պետականաշինության գործին։



Հիշեցնենք՝ այսօր «Ելք դաշինքի» պատգամավորներ Հակոբ Կոնջորյանը եւ Ալեն Սիմոնյանը երաշխավորագրեր էին ներկայացրել դատարան՝ վճարելով 1 մլն դրամ գումար։ Անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել նաեւ «Ծառուկյան դաշինքի» 7 պատգամավոր։



Դատախազներ Հակոբ Ենոքյանը եւ Արթուր չախոյանը չառարկեցին փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ներկայացրած միջնորդության դեմ։ Նշենք նաեւ, որ այսօր կալանքից ազատվեց նաեւ «Սասնա ծռերի» մեկ այլ անդամ` Արամ Հակոբյանը։