Արամ Մանուկյանի համար պատգամավորները գալիս են դատարան

Արամ Մանուկյանի համար պատգամավորները գալիս են դատարան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը եւ Հայկ Կոնջորյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար։



Քիչ առաջ դատական նիստին Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ խնդրելով փոխել իր պաշտպանյալի խափանման միջող կալանավորումը՝ հիմք ընդունելով պատգամավորների անձնական երաշխավորությունը։



Պաշտպանը նաեւ նշեց, որ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոփոխելու երաշխավորություն են ներկայացրել նաեւ «Ծառուկյան» դաշինքից 7 պատգամավոր։ Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ դատական ընթացակարգ կա, որ պատգամավորները անձամբ պետք է գան դատարան՝ իրենց խոսքով հաստատելու երաշխավորությունը։ Ինեսսա Պետրոսյանը 10 րոպե ընդմիջում խնդրեց, մինչեւ պատգամավորները կներկայանան։



**Աննա Պապիկյան**