Մի շարք կառույցներ ուղղակի մեղադրում են Ադրբեջանին այս ագրեսիայի համար․ Արցախի ԱԳՆ

Մի շարք կառույցներ ուղղակի մեղադրում են Ադրբեջանին այս ագրեսիայի համար․ Արցախի ԱԳՆ

Միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են Ադրբեջանի կողմից եւ այս անգամ եւս համզված ենք, որ հաղթանակը մերն է լինելու: Այս մասին Տեղեկատվական շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանը:

«Մենք այսօրվա մեջ ակտիվ աշխատանքներ ենք տարել տարբեր միջազգային կառույցների հետ, իրազեկել ենք իրավիճակի մասին, որ մեր արտերկրայ գործընկերներն իմանան, թե ով է նախաձեռնել այս ագրեսիան եւ պատահակն չէ, որ մի շարք հայտարարություններ հնչեցին, եւ այս գործընթացը շարունակվում է, մի շարք կառույցներ ուղղակի մեղադրում են Ադրբեջանին այս ագրեսիայի համար եւ աջակցություն են հայտնում Արցախին»,-ասաց Մայիլյանը:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով` բոլոր երկրների արձագանքը եղել է խաղաղասիրական, միայն  Թուրքիայի արձագանքն է եղել ագրեսիվ եւ միակողմանի` Ադրբեջանի օգտին: