Շիրակի մարզպետարանում ճամպրուկային տրամադրություն է. նորանշանակ մարզպետի նոր նշանակումները

Շիրակի մարզպետարանում ճամպրուկային տրամադրություն է. նորանշանակ մարզպետի նոր նշանակումները
Աշխատանքային օրը Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանն սկսել է անակնկալ կադրային [փոփոխություններով](https://www.hraparak.am/posts/5b18ea299a62d3462f75828b/%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AC-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B7%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4): Արդեն անդրադարձել էինք լրագրող Էմմա Պալյանին մարզպետի օգնական նշանակելու որոշմանը: Էմմա Պալյանը փոխարինեց դաշնակցական նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի որդուն:



Լուրերի համաձայն՝ մարզպետի երկրորդ օգնականը՝ Արմեն Պետրոսյանը շարունակելու էր աշխատանքը մարզպետարանում, սակայն առաջին նշանակումից հետո, մեր տեղեկություններով, Արմեն Պետրոսյանն ինքնակամ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:



Մարզպետ Կարեն Սարուխանյանի երկրորդ նշանակումը անակնկալի է բերել մարզպետարանի աշխատակիցներին: Եթե Էմմա Պալյանը ՔՊ անդամ էր եւ նրա նշանակումն ինչ-որ չափով սպասելի էր, ապա մարզպետարանի երիտասարդ աշխատողներից անկուսակցական Վանիկ Սերոբյանի՝ մարզպետի խորհրդականի պաշտոնում նշանակվելը անսպասելի էր:



Ի դեպ, այս պաշտոնը զբաղեցնում էր նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանի մտերիմ ընկերը՝ Սևակ Հայրումյանը: Խոսակցությունների համաձայն՝ նա անգործ չի մնալու:



Հիշեցնենք, որ Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանն աշխատանքային առաջին իսկ օրը hraparak.am-ի հետ զրույցում խոստովանել էր, որ կադրային փոփոխություններն անխուսափելի են:Մեր աղբյուրի փոխանցմամբ Շիրակի մարզպետարանում աշխատողներից շատերի մոտ ճամպրուկային տրամադրություն է, հատկապես աշխատանքին հրաժեշտ տալու տրամադրությամբ են լցված վարչության պետերը, ոմանք համակերպվել եւ որոշել են լռելյայն հեռանալ, ոմանք էլ՝ դեռ թաքուն հույսեր են փայփայում, թե մարզպետն իրենց արժանվույն կգնահատի:





_Լուսանկարը՝ Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից_