Յունիստրիմ բանկի կապիտալը գերազանցել է 1 մլրդ ռուբլին

Յունիստրիմ բանկի կապիտալը գերազանցել է 1 մլրդ ռուբլին
2018 թվականի մայիսի 1–ի դրությամբ, Յունիստրիմ բանկի կապիտալը կազմել է ավելի քան 1 մլրդ ռուբլի: Н1.0 կապիտալի բավարարության նորմատիվը կազմել է 20,93% (նվազագույն ընդունելի ցուցանիշը` 8%), Н2 ակնթարթային լիկվիդայնության նորմատիվը կազմել է 94,43% (նվազագույն ընդունելի ցուցանիշը`15%), Н3 ընթացիկ լիկվիդայնության նորմատիվը կազմել է 116,04% (նվազագույն ընդունելի ցուցանիշը` 50%)։



Ոչ պակաս, քան 1 մլրդ ռուբլու չափով կապիտալի առկայությունը պարտադիր պահանջ է բանկի կողմից ունիվերսալ արտոնագիր ստանալու համար` «Բանկերի և բանկային գործունեության» Ռուսաստանի Դաշնության 395-1 օրենքի համաձայն: Դեպի ԱՊՀ երկրներ Յունիստրիմ միջազգային վճարային համակարգով 2018թ.-ի առաջին եռամսյակում կատարված դրամական փոխանցումների ծավալն աճել է 12%-ով։ Ռուսաստանի ենտրոնական բանկի տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում Յունիստրիմի բաժնեմասը Ռուսաստանից կատարված անդրսահմանային փոխանցումների մասով կազմել է 30% (այդ թվում` ԱՊՀ երկրներ` 29%)։ Առավել նշանակալի ուղղությունների թվում ծավալների առավելագույն աճ է նշվում դեպի ԱՊՀ երկրներ և Վրաստան` Հայաստան (+21%), Վրաստան (+19%), Ղրղըզստան (+14%), ինչպես նաև` Սլովակիա (+38%), Վիետնամ (+20%), Ֆիլիպիններ (+16%)։



Բանկի շահույթն ըստ 2018 թվականի առաջին եռամսյակի հաշվետվության տվյալների գերազանցել է 50.6 մլն ռուբլի։ «Ունիվերսալ արտոնագիրն անհրաժեշտ է Յունիստրիմ բանկի և վճարային համակարգի հետագա հաջող զարգացման համար։ Դա թույլ է տալիս բարձրորակ ծառայություններ մատուցել բոլոր ուղղություններով և ստեղծել լավագույն շուկայական փորձին համապատասխան նոր պրոդուկտներ»,- նշել է Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կիրիլ Պալչունը։ «Ղեկավարության հաջող աշխատանքի շնորհիվ, Յունիստրիմը զգալի ֆինանսական արդյունքներ է գրանցել 2017թ.-ին և շարունակում է դրանք ցույց տալ այս տարի ևս։ Այսպես, կապիտալի շահութաբերությունը 2018թ.-ի մայիսի 1–ի դրությամբ կազմել է 15.73%։



Հաշվի առնելով դա` մենք մայիսին որոշում ենք կայացրել ավարտին հասցնել bանկի կապիտալացումը` ունիվերսալ արտոնաֆրի պահանջներին համապատասխանելու և հետագա արդյունավետ զարգացումն ապահովելու նպատակով»,- եզրափակել է Յունիստրիմ բանկի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: Յունիստրիմն ակտիվ զարգացնում է սպասարկման սեփական ցանցը Ռուսաստանում։ Այսպես, բանկի սպասարկման կետերի քանակն ավելացել է 35-ով և կազմել է 314։ Այս տարի Յունիստրիմ փոխանցումները հասանելի են դարձել «ՍՎՅԱԶՆՈՅ» ցանցում («Սվյազնոյ Լոգիստիկա» ԲԸ)։ Դրանք ավելի քան 2800 հարմարավետ սրահներ են Ռուսաստանի 1030 քաղաքաներում։



Յունիստրիմը նաև հաջողությամբ իրականացնում է դրամական փոխանցումների իրականացման համատեղ ծրագիր Tele2 ընկերության հետ: Յունիստրիմ բանկի VISA-ի քարտերի թիվն աճել է գրեթե 5 անգամ` 2017թ.-ին գերազանցելով 100 000-ը։ Յունիստրիմի բիզնեսի զարգացման կարևոր ուղղություններից մեկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների հաշվարկադրամարկղային սպասարկումն է։ Բանկն առաջարկում է հաշվարկադրամարկղային սպասարկման ծառայությունների ամբողջական փաթեթ` հաշվի բացում, աշխատավարձային նախագծեր գրավիչ պայմաններով, բանկային արկղերի վարձակալություն, ինտերնետ բանկինգ, առևտրային և ինտերնետ էքվայրինգ, ինչպես նաև ինկասացիայի ծառայություններ։