Շիրակցի 4-ամյա փոքրիկը ռեկորդ է սահմանել

Շիրակցի 4-ամյա փոքրիկը ռեկորդ է սահմանել
Երեկ Շիրակի Մարզի, Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղի՝ 4 ամյա բնակիչ Դավիթ Սարգսյանը սահմանել է ռեկորդ: Փոքրիկ Դավիթը մոտ 50 մետր ձեռքերով հրել է իր հոր «Opel» մակնիշի ավտոմեքենան : ՀԱՕԿ Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանը 4-ամյա դյուցազնին պարգևատրել է ոսկեփայլ գավաթով:



Ի դեպ, Դավիթը «Արթիկի Մարզահամալիր»-ի սան է, զբաղվում է ըմբշամարտով: Համագյուղացիների խոսքերով փոքրիկի գերբնական ուժը ի հայտ է եկել դեռ ավելի վաղ, երբ մի ձեռքով բարձրացրել է ծանր կիլոգրամներ: