«Հրապարակ»․ Այդ ամեն ինչը մի օր պիտի մաքրվեր․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն

«Հրապարակ»․ Այդ ամեն ինչը մի օր պիտի մաքրվեր․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանը նորմալ է վերաբերվում Հայաստանում քաղաքական նոր իրողությանը․ «Հին համակարգում իրար հետ կապվածությունն էր մեծ, իրար նկատմամբ պարտավորվածություններ կային շատ եւ այլն։ Այդ ամեն ինչը մի օր պիտի մաքրվեր… Ընդհանրապես, թարմություն միշտ էլ պետք է, դեմոկրատիան այդպիսին է, ամբողջ աշխարհում է այդպես»։



Իսկ ինքը մտահոգություններ  չունի՞, որ Սերժ Սարգսյանի հետ խնամիական կապը խոցելի կդարձնի իրեն, կհայտնվի նոր իշխանությունների թիրախում՝ դրանից բխող հետեւանքներով։ Մինասյանը պնդեց․ «Իհարկե չունեմ, ես իմ աշխատանքն եմ անում»։