Նոր մանրամասներ են հայտնի դարձել Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն առաջիկա հանդիպումից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն առաջիկա հանդիպումից
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ հունիսի 12-ին, Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա սինգապուրյան ժամանակով առավոտյան ժամը 09.00-ին: Այս մասին հայտնում է Bloomberg հանդեսը: Սանդերսը հավելել է, որ ներկայումս ամերիկյան պատվիրակությունը Սինգապուրում համաձայնեցնում է հանդիպման վերջին դետալները: Հիշեցնենք, որ հանդիպումը, որը մասնագետներն արդեն որակել են պատմական, հնարավոր է տեղի ունենա Սենտոսա կղզում, որը գտնվում է Սինգապուրի հարավային հատվածում: