Աստղագուշակ հունիսի 4-ի համար

Աստղագուշակ հունիսի 4-ի համար
**Խոյ**. Բարենպաստ օր է վաղուց ունեցած պլանները իրականացնելու համար: Կարող եք մեկնել կարճատեւ ուղեւորությունների: Ընկերներն ու համախոհները չեն զլանա այսօր ձեզ արժեքավոր խորհուրդներ տալ: Այսօր կարեւոր է, որպեսզի պահպանեք հոգեւոր եւ ֆիզիկական ուժերի ներդաշնակությունը: Գործնական հարցերում ավելորդ շտապողականություն ցուցաբերելու կարիք չկա:



**Ցուլ**. Հնարավոր է, որ այսօր հանդիպեք հին ընկերներին, որոնց հետ վաղուց չեք հանդիպել, ունեցած տարակարծությունների պատճառով: Դրանք կարող են եւ հարթվել, սակայն ամեն դեպքում հարաբերությունները էլ նախկինը չեն լինի: Պաշտոնական փաստաթղթեր ձեւակերպելիս ուշադիր եղեք: Բանակցություններում ցուցաբերեք զիջողականություն:



**Երկվորյակ**. Օրը բավական պասիվ է: Կենսական ուժերը կնվազեն: Գործնական հանդիպումները չեն տա սպասված արդյունքը: Բոլոր կարեւոր գործերն այսօր հետաձգեք, քանի որ այնքան էլ բարենպաստ օր չէ գործնական հարցերով զբաղվելու համար: Երեկոյան ձեզ կհետապնդի օտարացվածության զգացողությունը:



**Խեցգետին**.  Օրն ընդհանուր առմամբ կլինի բարենպաստ, սակայն կունենա նաեւ դժվարություններ: Անձնական պլաններից, որոնք այսօրվա համար եք կազմել, ճիշտ կլինի, որ հրաժարվեք: Ամբողջ օրը կթվա, թե խառնվում են ձեր անձնական կյանքի մեջ: Եթե պարտքեր ունեք, ապա հարմար օր է դրանք վերադարձնելու համար: Կարող եք զբաղվել նաեւ բյուջեի կորեկցիայով:



**Առյուծ**. Այսօր կշարունակվեն նախօրեին սկսված դրական միտումները: Դրանց ազդեցությունը կզգաք հատկապես գործնական հարցերում: Այսօր հնարավոր է բարձրանաք ծառայողական աստիճաններով, ստանաք նոր պաշտոն եւ ներ պարտականություններ: Փոքր սխալները կհարթեք տեղում եւ դրանք լուրջ հետեւանքներ չեն ունենա:



**Կույս**. Հնարավոր է հայտնվեք կոնֆլիկտային իրավիճակներում, որի հետեւանքով տեւական ժամանակ կընկնեք բացասական էմոցիաների ազդեցության տակ: Ներքին հաստատակամությունը եւ հետեւողականությունը գործողություններում կօգնեն ձեզ խուսափելու բարդություններից: Ցանկացած իրավիճակում կարեւոր է հանգստության պահպանումը:



**Կշեռք**. Այսօր տեղի ունեցած իրադարձությունները կարող են ուժգնացնել ձեր անհանգստությունները եւ կանխազգացումները: Հիմնական դժվարությունները, որոնք կբերի իր հեր օրը, կառնչվեն կյանքի նյութական ոլորտին: Ուշադրություն դարձրեք ձեր թանկարժեք իրերին: Կորուստների հավանականությունը մեծ է: Պինդ պահեք դրամապանակը:



**Կարիճ**. Այսօր հնարավոր է մեկնեք գորողումների: Մինչ ճանապարհի դուրս գալը, մանրամասն պատրաստվեք եւ ուշադրություն դարձրեք բոլոր մանրուքներին: Ինքնազգացողությունը կբարելավվի արդեն օրվա երկրորդ կեսին: Ուշադրությունից դուրս մի թողեք հատկապես երեխաներին եւ դեռահասներին: Բոլոր տհաճություններն ընկալեք առանց ավելորդ զգացականության:



**Աղեղնավոր**. Այսօր հատկապես եղեք ուշադիր եւ զգոն: Օրը կանցնի բավականաչափ հանգիստ, սակայն նախորդ օրերի բացասական ազդեցությունը կարող է զգացնել տալ իրեն: Օրվա առաջին կեսին աշխատեք ուղղել հին սխալները, կարգավորել կարեւոր հարցերը եւ արդեն երկրորդ կեսին լարվածությունը կնվազի: Երեկոյան ողջ ուշադրությունը կարող եք կենտրոնացնել տան եւ ընտանիքի վրա:



**Այծեղջյուր**. Օրը բարենպաստ է տարատեսակ մանր-մունր գնումներ իրականացնելու տեսանկյունից: Կարող եք թարմացնել զգեստապահարանը, սակայն հիշեք, թանկարժեք գնումներից պետք է դեռ խուսափել: Այսօրվա գործերը, որոնց պետք է կատարեք, պահանջում են ստեղծագործական մոտեցում: Եթե ժամանակ կունենաք, կարող եք զբաղվել կազդուրիչ պրոցեդուրաների:



**Ջրհոս**. Այսօր հնարավոր են անակնկալ դրամական մուտքեր, նվերներ եւ օժանդակություն ստանաք: Կկարողանաք իրականացնել վաղուց փայփայած երազանքները, հատկապես եթե դրանք առնչվում են կյանքի սիրային ոլորտին: Այն մարդիկ, որոնց հետ այսօր կծանոթանաք, հնարավոր է ձեր կյանքում էական դերակատարություն ունենան ապագայում:



**Ձկներ**. Էքստրավագանտության սիրահարցները կարող են այսօր ամենահամարձակ գաղափարներն ունենալ եւ իրականացնել ըստ իրենց անհատականության: Հնարավոր է որ ձեր մոտ ի հայտ գան նոր գաղափարներ, որոնք կազդեն աշխարհզգացողության վրա: Էմոցիոնալ վիճակը կթեքվի դեպի ռոմանտիզմը երեկոյան դեմ: Երեկոյան կարող եք ռոմանտիկ հանդիպում կազմակերպել սիրելիի հետ: