Ծախու դատավորները պիտի հեռացվեն. թիրախում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն է

Ծախու դատավորները պիտի հեռացվեն. թիրախում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն է
Երեկ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց։ Այս հանգամանքն իրարանցում առաջացրեց հատկապես համացանցում, սկսեցին համեմատություն անցկացնել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նույն դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի կայացրած որոշումների միջեւ։



**Օգտատերերից մեկը** հրապարակել է դատավորի լուսանկարը եւ գրառել․ «Սա դատավոր Տաթևիկ Գրիգորյան է։ Նա Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու որոշում է կայացրել՝ ձերբակալման որոշումը ճանաչելով ոչ իրավաչափ։ Դատավոր Գրիգորյանի դրամական միջոցներն են՝ 21․000․000 դրամ և 12․000 դոլար։



Գրիգորյանը 18 տարեկանից աշխատել է դատարանում, որպես քարտուղար, 2011-2014թթ՝ որպես դատավորի օգնական, 2015-ից նախագահի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:



Նա նաև Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավորն է»։



Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու դատարանի որոշմանը անդարդարձել է նաեւ Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան **Արայիկ Պապիկյանը**, նա գրել է․ «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (համապատասխանաբար՝ 4-10 և 3-8 տարի):



Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (3-8 տարի): Ներսեսը արդեն 24 ամիս է կալանքի տակ է: Ներսեսի համար 8 պատգամավորի երաշխավորությունը արժեք չունեցան դատավորի մոտ: Երկուսի կալանքի հարցն էլ լուծել է դատավոր Տ. Գրիգորյանը»:



Նշենք, որ Սեֆիլյանին Տաթեւիկ Գրիգորյանը դատապարտել էր 10,5, իսկ Ներսես Պողոսյանին 3 տարի 6 ամսվա ազատազրկման։



Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ **Լեւոն Բարսեղյանն** էլ գրել է. «Տաթոյի որոշումների գներն ի՞նչ են։ Բազմաթիվ անմեղների կալանավորած դատարանը, իր աշխարհահռչակ դատավոր Տաթոյի որոշմամբ (Տաթեւիկ Գրիգորյան), 8 սերժաբարո պատգամավորի երաշխավորությամբ, խաղաղ ցուցարար ծեծած ու գուցե ծեծը կազմակերպած Մասսի քաղաքապետին չկալանավորեց, երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակեց դատարանից: Ախպերությունը ցնծում է: Արդարություն պահանջողները կատաղած են:



Սա նշանակում է, որ դատավորը պիտի ս.... էղնի դատավորի կարգավիճակից ու դատվի, մնացածը՝ իր ճաշակով: Ինձ կարիք չկա բացատրելու, որ կալանքը պատիժ չէ, այլ ընդամենը խափանման միջոց: Կալանքը նման արարքի դեպքում, երբ տուժողներ ու վկաներ կան, միջոց է նրանց վրա չազդելու համար:



Սա նշանակում է, որ դատարանը պաշտպանում ու հովանավորում է քաղաքացիների նկատմամբ անմարդկային վերաբերվունքը, որ դատարանը չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, թե ինչ ջուր է եռում արդեն երկու ամիս, ու թե ինչ է, լինում, երբ սայթաքում են եռացող կաթսայի պռնկին:



Սա նշանակում է, որ եթե դատավորին կամ իր եղբորը կամ հորը մի քանի այլ քաղաքապետեր ու տեղակալներ քաշեն ծեծեն, չեն կալանավորվելու, հետո էլ ասելու են, որ քրֆեց, վիդեոյում չի երեւում, չդիմացա ծեծեցի:



Սա նշանակում է, որ Մասիսի քաղաքապետին մի քանի այլ քաղաքապետեր քաշեն ծեծեն, էլի չեն կալանավորվելու:



Բոլոր նրանք, ովքեր կարող են օրենքով դատավորին պաշտոնանկելու գործընթաց գործի գցել պիտի անեն այդ: Առանց հապաղելու: Էս հեղափոխությունը նոր է սկսվում::



Բոլոր կեղծավոր, ծախու դատավորները պիտի հեռացվեն համակարգից:



Փաստաբաններին՝ շնորհավոր, ինչ տխուր ստացվեց: Ինձ մի պատմեք, թե փաստաբանությունը բժշկության պես գործ է, պիտի օգնեն մարդուն: Գիտեմ, ուղղակի, ասի զգուշացնեմ, որ երբ կծեծեն փաստաբանին սրա պես չակուջները, կգնաք, կմիջնորդեք, որ ոչ թե կալանավորեն, այլ ստորագրությամբ բաց թողնեն, որ էլի ծեծեն»։



Նշենք, որ Սեֆիլյանին Տաթեւիկ Գրիգորյանը դատապարտել էր 10,5, իսկ Ներսես Պողոսյանին 3 տարի 6 ամսվա ազատազրկման։