Տղայական ի՞նչ սպորտաձևով է զբաղվել նախարար Մանե Թանդիլյանը

Տղայական ի՞նչ սպորտաձևով է զբաղվել նախարար Մանե Թանդիլյանը
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է Գյումրի, հանդիպել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների հետ:



Ներկաները նշում են, որ հանդիպումը բավականին ջերմ մթնոլորտում է անցել: Գյումրու սոցիալական հոգածության կենտրոնը զբաղվում է սոցիալապես անապահով եւ դժվարության մեջ հայտնված բազմաթիվ երեխաների խնամք: Այստեղ նախարարը մեկ ժամից ավելի է մնացել, զրուցել երեխաների հետ, խոսել նրանց նախասիրությունների եւ հետաքրքրությունների մասին: «Երեխաների համար ամենատպավորիչը Մանե Թանդիլյանի մանկությանը վերաբերող պատմություններն են եղել»,-ասաց հաստատության ուսուցչուհիներից մեկը:



Պարզվում է՝ նախարարն զբաղվել է մի քանի սպորտաձևերով,այդ թվում՝ կարատեով, ինչը զարմացրել է երեխաներին: Այս անգամ կենտրոնին նախագահի մրցանակն անձամբ հանձնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը: Ի դեպ, Գյումրու՝ Երեխաների հոգածության սոցիալական կենտրոնն այս մրցանակին արժանանում է երրորդ անգամ:



_Լուսանկարները՝ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջից_