Պայթյունի ձայնը մնում է առեղծված

Պայթյունի ձայնը մնում է առեղծված

Մենք արդեն գրել էինք, որ Տավուշի մարզում առեղծվածային պայթյունի ձայն է լսվել։ Բնակիչներն այդ մասին գրել են սոցիալական ցանցերում։ Իջևանի համայնքապետ Հայկ Ղալումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ևս լսել է, սակայն չգիտի, թե ինչ է պատահել։

Հրապարակումից հետո նամակներ ստացանք, որ պայթյունի սարսափեցնող ձայնը լսվել է նաև Դիլիջանում և Գեղարքունիքի մարզում։ Դեպքի առնչությամբ կապվեցինք ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանի հետ՝ փորձելու ճշտել, թե ի՞նչ է պատահել իրականում։

Զարգարյանն ասաց, որ չնայած ԱԻՆ ահազանգ չի եղել, սակայն ինքը փորձել է ճշտել, և որևէ բան չի հայտնաբերվել։ ԱԻՆ խոսնակը նաև նշեց, որ պաշտպանության նախարարությունից ևս փորձել է ճշտել, թե հնարավո՞ր է, որ սահմանամերձ հատվածներում հրետակոծություն եղած լինի, սակայն ՊՆ-ից ևս վստահեցրել են, որ իրավիճակը խաղաղ է, և որևէ հրետակոծություն չկա։