Տոն, որ կալանք արժե

Տոն, որ կալանք արժե
Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության 100-ամյակի տոնակատարությունն ընդդիմադիր ReAl շարժման մի խումբ ակտիվիստների համար ավարտվել է 30-օրյա վարչական կալանքով: Նրանք մեղադրվել են փողոցներն աղտոտելու, ոստիկանության հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու, հասարակական կարգը խախտելու եւ իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու մեջ:



Իրականում շարժման ակտիվիստներին հաջողվել է ֆեյսբուքի միջոցով համախմբել մի քանի հազար երիտասարդների եւ անցկացնել իշխանության ներկայացուցիչներին զուգահեռ երթ, որի ընթացքում հնչել են ԱԴՀ արժեքներին վերադառնալու, ժողովրդավարությունը վերահաստատելու կոչեր:



Շարժման մի քանի անդամներին կալանավորելու որոշման առթիվ տարածվել է ադրբեջանական քաղհասարակության 100 անդամների ստորագրությամբ ՆԳ նախարար Ուսուբովին հասցեագրված բաց նամակ, որի հեղինակները ոստիկանապետից պահանջում են կալանավորել նաեւ իրենց, եթե ԱԴՀ հոբելյանը նշելը համարվում է վարչական իրավախախտում: