Ջրցանն այսօր փուչիկներով էր (լուսանկարներ, տեսանյութ)

Ջրցանն այսօր փուչիկներով էր (լուսանկարներ, տեսանյութ)
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Ազատության հրապարակը վաղ առավոտից լի է ոստիկանական մեքենաներով, որոնք այսօր զարդարված են փուչիկներով, անգամ ջրցան մեծ մեքենան, իսկ ոստիկանները կարծես դուրս էին եկել տոնական շքերթի։



Երեխաների օրվա առիթով կազմակերպվել էին տարբեր խաղեր, համերգային կատարումներ, կավճանկարություն։ Ի դեպ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է եւ երեխաներից շատերը կավճապատկերներով նրա ծնունդդն էին շնորհավորել։